Էրդողանը խոստացել է վրեժխնդիր լինել Անկարայի ահաբեկչության կազմակերպիչներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4633-Էրդողանը_խոստացել_է_վրեժխնդիր_լինել_Անկարայի_ահաբեկչության_կազմակերպիչներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 61-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 14:51 Asia/Tehran
  • Էրդողանը խոստացել է վրեժխնդիր լինել Անկարայի ահաբեկչության կազմակերպիչներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 61-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։

Պայթյունը որոտացել էր Անկարայի կենտրոնական հատվածում՝ զինվորական հանրակացարանի մոտակայքում: Ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենային է բախվել մահապարտ ահաբեկիչների վարած մեքենան, որը գողացված է եղել: Զոհվել են նաեւ քաղաքացիական անձինք:

Հարձակման պատասխանատվությունն առայժմ որեւէ կազմակերպություն չի ստանձնել, սակայն Թուրքիայի անվտանգության ուժերը մեղադրում են եւ «Իսլամական պետությանը», եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:

Էրդողանն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը:

galatv.am

18/2/2016