Սիոնիստները պղծել են մուսուլմանների աղոթատեղին
Սիոնիստները սրբապղծել են մուսուլմանների առաջին աղոթատեղին: Երկուշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի բանակային ուժերը Բաբ Ալ-Մաղարաբայի ուղղությամբ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, սիոնիստ բանակայինները երկուշաբթի օրը հարձակվել են Հորդադան գետի արևմտյան ափում գտնվող Բեթխեհեմի Ալ-Հայթայի ճամբարի վրա և կրակ են բացել պաղեստինցի երիտասարդների ուղղությամբ: Վիրավորվել է չորս հոգի:
Սիոնիստ բանակայինները գրոհել են նաև Հորդանան գետի արևմտյան ափի մի քանի քաղաքների վրա ՝ ձերբակալելով 15 պաղեստինցիների:
Սիոնիստական ռեժիմը շարունակելում է իր ոճրագործությունները պաղեստինցիների՝ այդ թվում երեխաների նկատմամբ: Իսրայելի ռեժիմը պղծում է իսլամական սրբավայրերը՝ Ալ-Աղսա մզկիթի մասնատմանն ուղղված ջանքեր գործադրելով: Ի պատասխան այդ ոճրագործություններին, 2015 թվականի հոկտեմբերին պաղեստինցիները սկսել են Երուսաղեմի ինթիֆադան:
Երուսաղեմի ինթիֆադայի մեկնարկից ի վեր, զոհվել է շուրջ 270 պաղեստինցի, մեծ թվով ուրիշներ վիրավորվել կամ ձերբակալվել են:
Պաղեստինյան գերիների աջակցության կենտրոնը վերջերս հայտարարել է, որ սիոնիստ բանակայինները նոյեմբեր ամսին, ձերբակալել են 500 պաղեստինցիների՝ ներառյալ տասը երեխաների և 14 կանանց ու աղջիկների: