Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի հրեականացման նոր նախագիծ է իրագործում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47152-Սիոնիստական_ռեժիմը_զավթված_Երուսաղեմի_հրեականացման_նոր_նախագիծ_է_իրագործում
Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի մերձակայքում և քաղաքի ներսոմ բարձրահարկ շենքեր ու աշտարակներ կառուցելով, նպատակ ունի այն ամբողջովին հրեականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 04:13 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի հրեականացման նոր նախագիծ է իրագործում

Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի մերձակայքում և քաղաքի ներսոմ բարձրահարկ շենքեր ու աշտարակներ կառուցելով, նպատակ ունի այն ամբողջովին հրեականացնել:

«Ղոդս Պրես» լրատվական գործակալությունը,  հղում կատարելով սիոնիստական «Հաարեց» օրաթրթին հաղորդել է, որ զավթված Երուսաղեմի քաղաքապետարանի նոր նախագծի համաձայն, քաղաքի մերձակայքում 36 հարկանի և քաղաքային գնացքի երկայնքով 30 հարկանի շենքեր են կառուցվելու:

«Հաարեց»-ը գրել է, որ զավթված Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի նախագծման ու կառուցապատման կոմիտեներում վավերացված նախագծերի համաձայն, այդ շենքերի կառուցումը քաղաքի տեսքը փոխելու, ինչպես նաև զավթված Երուսաղեմում աշտարակաշինության առաջին փուլն է համարվում:

Քաղաքում բարձրահարկ աշտարակներ կառուցելու համար զավթված Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումն ընդունվել է անցած հուլիսին՝ Երուսաղեմի քաղաքային գնացքի երկայնքով 18-ից 30 հարկանի բարձահարկ նոր շենքներ կառուցելու շուրջ Իսրայելի նախագծման ու կառուցապատման կոմիտեի հետ խորհրդակցությունից հետո:

Զավթված Երուսաղեմի հրեականացումը և քաղաքի պատմական ու իսլամական կոթողների ոչնչացումը, զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի հիմնական նպատակներից է համարվում: