Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի հրեականացման նոր նախագիծ է իրագործում
Սիոնիստական ռեժիմը զավթված Երուսաղեմի մերձակայքում և քաղաքի ներսոմ բարձրահարկ շենքեր ու աշտարակներ կառուցելով, նպատակ ունի այն ամբողջովին հրեականացնել:
«Ղոդս Պրես» լրատվական գործակալությունը, հղում կատարելով սիոնիստական «Հաարեց» օրաթրթին հաղորդել է, որ զավթված Երուսաղեմի քաղաքապետարանի նոր նախագծի համաձայն, քաղաքի մերձակայքում 36 հարկանի և քաղաքային գնացքի երկայնքով 30 հարկանի շենքեր են կառուցվելու:
«Հաարեց»-ը գրել է, որ զավթված Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի նախագծման ու կառուցապատման կոմիտեներում վավերացված նախագծերի համաձայն, այդ շենքերի կառուցումը քաղաքի տեսքը փոխելու, ինչպես նաև զավթված Երուսաղեմում աշտարակաշինության առաջին փուլն է համարվում:
Քաղաքում բարձրահարկ աշտարակներ կառուցելու համար զավթված Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումն ընդունվել է անցած հուլիսին՝ Երուսաղեմի քաղաքային գնացքի երկայնքով 18-ից 30 հարկանի բարձահարկ նոր շենքներ կառուցելու շուրջ Իսրայելի նախագծման ու կառուցապատման կոմիտեի հետ խորհրդակցությունից հետո:
Զավթված Երուսաղեմի հրեականացումը և քաղաքի պատմական ու իսլամական կոթողների ոչնչացումը, զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի հիմնական նպատակներից է համարվում: