Զավթված Երուսաղեմի փողոցների արաբական ու պատմական անունները փոխվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48457-Զավթված_Երուսաղեմի_փողոցների_արաբական_ու_պատմական_անունները_փոխվում_են
Զավթված Երուսաղեմի քաղաքապետն այդ քաղաքը լիարժեք սիոնիստական դարձնելու քաղաքականության շրջանակներում փոխել է զավթված Երուսաղեմի թաղամասերի ու փողոցների իսկական ու պատմական անունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 04:04 Asia/Tehran
  • Զավթված Երուսաղեմի փողոցների արաբական ու պատմական անունները փոխվում են

Զավթված Երուսաղեմի քաղաքապետն այդ քաղաքը լիարժեք սիոնիստական դարձնելու քաղաքականության շրջանակներում փոխել է զավթված Երուսաղեմի թաղամասերի ու փողոցների իսկական ու պատմական անունները:

Համաձայն «Ղոդս» լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման, զավթված Երուսաղեմի քաղաքապետը կիրակի օրվանից սկսել է երբայերեն անուններով փոխարինել զավթված Երուսաղեմի պաղեստինաբնակ թաղերի ու հատկապես Սելուանի տարածքի փողոցների պատմական անունները:

Երուսաղեմի քաղաքապետարանը վերջին ամիսներին իսլամական ու արաբական խորհրդանիշների անհետացման և այդ քաղաքը լիովին սիոնիստական դարձելու քաղաքականության շրջանակներում տարբեր առիթներով փոխել է փողոցների անունները:

Երուսաղեմի բնակիչներն իրենց խիստ դժգոհանքը հայտնելով սիոնիստների այդ քայլից ընդգծել են այդ քաղաքի փողոցների արաբական ու իսլամական անվանումների պահպանման անհրաժեշտությունը:

Վերջին տարիներին նոր թափ են ստացել զավթված Երուսաղեմի հրեականացումն ու քաղաքի իսլամական ինքնության խորհրդանիշների անհետացումը:

Ավելի վաղ, իսրայելական մի ընկերություն զավթված Երուսաղեմի մուտքը լիովին փոխելու նախագիծ ներկայացրեց, ինչն ազդելու է քաղաքի պատմական կառույցի վրա և խաթարելու է քաղաքի իսլամական ու արաբական իրական դիմագիծը:

Սիոնիստական ռեժիմն իսլամական սրբավայրերն ավերելով ու փողոցների անունները փոխելով, նպատակ ունի սիոնիստական դիմագիծ փոխանցել պաղեստինյան տարածքներին: