Զավթված Երուսաղեմի փողոցների արաբական ու պատմական անունները փոխվում են
Զավթված Երուսաղեմի քաղաքապետն այդ քաղաքը լիարժեք սիոնիստական դարձնելու քաղաքականության շրջանակներում փոխել է զավթված Երուսաղեմի թաղամասերի ու փողոցների իսկական ու պատմական անունները:
Համաձայն «Ղոդս» լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման, զավթված Երուսաղեմի քաղաքապետը կիրակի օրվանից սկսել է երբայերեն անուններով փոխարինել զավթված Երուսաղեմի պաղեստինաբնակ թաղերի ու հատկապես Սելուանի տարածքի փողոցների պատմական անունները:
Երուսաղեմի քաղաքապետարանը վերջին ամիսներին իսլամական ու արաբական խորհրդանիշների անհետացման և այդ քաղաքը լիովին սիոնիստական դարձելու քաղաքականության շրջանակներում տարբեր առիթներով փոխել է փողոցների անունները:
Երուսաղեմի բնակիչներն իրենց խիստ դժգոհանքը հայտնելով սիոնիստների այդ քայլից ընդգծել են այդ քաղաքի փողոցների արաբական ու իսլամական անվանումների պահպանման անհրաժեշտությունը:
Վերջին տարիներին նոր թափ են ստացել զավթված Երուսաղեմի հրեականացումն ու քաղաքի իսլամական ինքնության խորհրդանիշների անհետացումը:
Ավելի վաղ, իսրայելական մի ընկերություն զավթված Երուսաղեմի մուտքը լիովին փոխելու նախագիծ ներկայացրեց, ինչն ազդելու է քաղաքի պատմական կառույցի վրա և խաթարելու է քաղաքի իսլամական ու արաբական իրական դիմագիծը:
Սիոնիստական ռեժիմն իսլամական սրբավայրերն ավերելով ու փողոցների անունները փոխելով, նպատակ ունի սիոնիստական դիմագիծ փոխանցել պաղեստինյան տարածքներին: