ԱՄՆ պետդեպը Թուրքիային զայրացնող հերթական հայտարարությունն է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4864-ԱՄՆ_պետդեպը_Թուրքիային_զայրացնող_հերթական_հայտարարությունն_է_արել
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնական Անկարային զայրացնող հերթական հայտարարությունն է արել Սիրիայի քրդական «Ժողովրդական միություններ» կուսակցության (PYD)և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 12:48 Asia/Tehran
  • ԱՄՆ պետդեպը Թուրքիային զայրացնող հերթական հայտարարությունն է արել

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնական Անկարային զայրացնող հերթական հայտարարությունն է արել Սիրիայի քրդական «Ժողովրդական միություններ» կուսակցության (PYD)և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:

«PYD-ի և YPG-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) մենք համարում ենք ահաբեկչական կառույց, սակայն PYD-ի և YPG-ի դեպքում մեր տեսակետն այլ է և այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները: Նա ընդգծել է, որ քրդերը Սիրիայի հյուսիսում մինչ օրս կռվել են միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հետևաբար նրանց չվստահելու առիթներ չկան:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպի այս հայտարարությունների առնչությամբ իր զայրույթն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնի է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանն անգամ կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ պարզաբանումների համար:

orer.am

20/2/2016