Իսրայելում Նեթանյահուի նկատմամբ հետաքննություն կսկսվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48865-Իսրայելում_Նեթանյահուի_նկատմամբ_հետաքննություն_կսկսվի
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հանձնարարել է ոստիկանությանը քրեական հետաքննություն սկսել երկու գործերով, որոնք կապված են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։ Չի հստակեցվում, թե ինչ գործով է վարչապետի նկատմամբ հետաքննություն սկսվում, սակայն լրատվամիջոցների հաղորդմամբ խոսքը կաշառակերության և մեքենայությունների մասին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 13:22 Asia/Tehran
  • Իսրայելում Նեթանյահուի նկատմամբ հետաքննություն կսկսվի

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հանձնարարել է ոստիկանությանը քրեական հետաքննություն սկսել երկու գործերով, որոնք կապված են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։ Չի հստակեցվում, թե ինչ գործով է վարչապետի նկատմամբ հետաքննություն սկսվում, սակայն լրատվամիջոցների հաղորդմամբ խոսքը կաշառակերության և մեքենայությունների մասին է:

Դեկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել Նեթանյահուի կնոջ հարցաքննության մասին՝ բյուջետային միջոցները անձնական կարիքների համար օգտագործելու կասկածանքով: Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարչապետի կնոջը հարցաքննել էին մոտ 10 ժամ:

armedia.am