Սիոնիստները թունելներ են փորում Ալ-Աղսա մզկիթի տակ
Դեկտեմբեր 30, 2016 06:57 Asia/Tehran
Երուսաղեմի աջակցման իսլամական-քրիստոնեական կոմիտեն տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմը թունելներ է փորում Ալ-Աղսա մզկիթի տակ:
«Ալ-Ալամ»-ի հաղորդմամբ, Երուսաղեմի աջակցման իսլամական-քրիստոնեական կոմիտեի գլխավոր քարտուղար Հանա Իսան ասել է,«Թունելները սիոնիստաբնակ 27 քաղաքավանները միացնում են միմիյանց, ինչը շատ վտանգավոր երևույթ է»:
Իսան հավելել է.-«Սիոնիստական ռեժիմը մտադիր է Ալ-Աղսա մզկիթի տակ թունելներ փորելով հրեականացնել այդ սրբավայրը»:
Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի ոչնչացնել Ալ-Աղսա մզկիթի իսլամական և պատմական ինքնությունը:
Պիտակ