Պաղեստինը հայց է ներկայացնելու սիոնիստների դեմ
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Ալ-Մալեքին ասել է.-«Պաղեստինի ինքնավար վարչակազմը մտադիր է Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների և սիոնիստական քաղաքավաններ կառուցելու դեմ հայց ներկայացնել միջազգային կառույցներին»:
Հորդանանի «Ալ-Դասթուր» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Ռիադ Ալ-Մալեքին անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործություններին, ասել է.-«Պաղեստինի ինքնավար վարչակազմը սիոնիստների դեմ հայց է ներկայացնելու Միջազգային քրեական դատարանին, Եվրամիությանը և միջազգային այլ կառույցներին»:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարն ասել է.-«Պաղեստինցիների դեմ ոճրագործություն իրականացնող ավանաբնակ սիոնիստները ևս պետք է ներառվեն շրջափակման ենթարկվելիք անձանց ցանկում»:
Ռիադ Ալ-Մալեքին հստակեցրել է.-«Այն ընկերությունները, որոնք համագործակցութում են ավանաբնակ սիոնիստների հետ, պետք է միջազգային կառույցների կողմից շրջափակման ենթարկվեն»:
Պաղեստինի արտգործնախարարն միջազգային կառույցներին կոչ է արել 2017 թ.-ին ավել ակտիվ դերկաատարություն ունենալ Պաղեստինի հարցի կարգավորման գործում: