Իսրայելում ցանկանում են պաշտոնանկ անել վարչապետ ՝ Նեթանյահուին
Սիոնիստական շրջանակների տեղեկացմամբ, երկրում աճել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ուղղված բողոքները:
Վերջերս, կոռուպիցոն գործի շրջանակներում, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հարցաքննվել էր : Դրանից հետո, Լիքուդ կուսակցության անդամները պահանջել են նրան հեռացնել պաշտոնից: Սիոնիստական Yedioth Ahronoth օրաթերթի գրությամբ, Լիքուդ կուսակցության անդամ նախարարներն ու մյուս անդամները հակադարձել են կուսակցության նախագահ՝ Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործով մեղադրանքին: Նրանք Նեթանյահուից պահանջել են հետաքննություններն ավարտվելուց հետո պատասխան տալ իր քայլերի համար, հակառակ դեպքում հրաժարական ներկայացնել: Լիքուդ կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները հայտարարել են, որ Նեթանյահուն պետք է հեռանա պաշտոնից , իսկ կուսակցությունը պահանջում է իրականացնել այն ինչ Թեթանյահուն պահանջել էր Իսրայելի նախկին վարչապետ ՝ Իհուդ Օլմերթից: Իսրայելի ոստիկանությունը հունվարի երկուսին հարցաքննել է Նեթանյահուին ՝ կոռուպցիայի մեղադրանքով: Նեթանյահուն հարցաքննության աթոռին հայտնվում է ոչ առաջին անգամ: Իսրայելի նախկին վարչապետ ՝ Իհուդ Օլմերթը ևս կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո, հարկադրաբար հեռացավ պաշտոնից:
Նեթանյահուին պաշտոնանկ անելու պահանջները հնչելուց հետո, վերջին ամիսներին սինիստ պետայրերի միջև վեճերը սրվել են: Իսրայելի խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատել են վարչապետին ՝ նրան անարժան որակելով: Իսրայելում կրքերի թեժացումը վկայում է, որ ռեժիմի կազմում տիրում է քաղաքական մոլորության մթնոլորտ: Վերջերս Իսրայելը դարձել է կուսակցությունների միջև քաղաքական ու տնտեսական նոր վեճերի թատերաբեմ: Սա ի տես այն բանի, որ ռեժիմը հայտնվել է քաղաքական նոր փոթորիկների առջև: Վերջին տարիներին Նեթանյահուի անհաջող ու ձախողած քաղաքականությունները հանգեցրել են ռեժիմի կազմում քաղաքական, տնտեսական ու հասարակական ճգնաժամերի տարածմանը, ինչի հետևանքով էլ օկուպացված տարածքների բնակիչները բողոքում են ռեժիմի գործիչների դեմ: Նման իրավիճակը փաստորեն ռեժիմին դեպի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու կողմն է մղում : Սա վկայում է քաղաքական տարաձայնությունների սրման մասին: Ռեժիմի կազմում տարաձայնությունների սահմանն անցել է միջկուսակցական վեճերից : Արդեն սկսվել են կուսակցությունների միջև լուրջ բախումները, որոնց հետևանքով Նեթանյահուի ղեկավարած Լիքուդ և այլ կուսակցությունները թուլանալու են :
Նեթանյահուի դեմ ընդդիմությունների ծավալումը և նրա դեմ ներկայացված կոռուպցիայի գործի ապացույցները վկայում են այն մասին, որ մոտեցել է նրա քաղաքական գործունեության ժամկետի ավարտը: Տարբեր ճգնաժամերի առջև հայտնվելով, Սիոնիստական կեղծ ռեժիմը մութ հեռանկար է խոստանում: Ամեն դեպքում, սիոնիստ ղեակավարները չեն դադարեցնում օկուպացումն ու բռնությունները: Իսկ ասա վկայում է այն մասին, որ չնայած իշխանության հարցում աճող տարաձայնություններին, ռեժիմի կուսակցություններն ու պետայրերը տարաձայնություններ ունեն պաղեստինցիների դեմ իրականացվող բռնությունները շարունակելու և նրանց իրավունքների ոտնահարման հարցում: