Նեթանհայուին արգելվել է հեռանալ երկրից
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը վարչապետի հարցաքննության ընթացում նրան արգելել է զավթված Պաղեստինից դուրս ուղևորությունների մեկնել:
«Ալ-Աըհդ» լրատվական կայքը երեքշաբթի օրը հղում կատարելով «Կենտրոնական Անիան» սիոնիստական կայքի հետ զրուցած աղբյուրների, գրել է. «Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է Դավուս կատարելիք ուղևորությունըլ»:
Կայքի հաղորդման համաձայն, Նեթանյահուն խոստացել է չհեռանալ զավթված Պաղեստինից, քանի որ չի ցանկանում առճակատվել արտասահման ուղևորությունը պաշտոնապես արգելող միջնորդության ու դրա հետ կապված այլ սահմանափակությունների հետ:
Իսրայելի ոստիկանությունը հունվարի 2-ին կոռուպցիայի մեղադրանքով հարցաքննել է Բենիամին Նեթանյահուին:
Նա մեղադրվում է ներքին ու արտասահմանցի առևտրականներից տասնյակ հազարավոր դոլար նվերներ ստանալու մեջ: