Իսրայելը հատուկ գերզմանատներում է հողի հանձնում պաղեստինցի նահատակների դիակները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50920-Իսրայելը_հատուկ_գերզմանատներում_է_հողի_հանձնում_պաղեստինցի_նահատակների_դիակները
Լրատվական աղբյուրները հայտնաբերել են այն գերեզմանատները, որտեղ սիոնիստները հողին են հանձնում պաղեստինցի նահատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 04:12 Asia/Tehran
  • Իսրայելը հատուկ գերզմանատներում է հողի հանձնում պաղեստինցի նահատակների դիակները

Լրատվական աղբյուրները հայտնաբերել են այն գերեզմանատները, որտեղ սիոնիստները հողին են հանձնում պաղեստինցի նահատակներին:

Համաձայն Արաբիայի «Ալ-Հադաս» հեռուստակայանի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Իսրայելը հակասիոնիստական գործողությունների ընթացքում նահատակված որոշ պաղեստինցիների դիակները հողին է հանձնում չորս գաղտնի գերեզմանատներում:

Հաղորդումն ավելացնում է, որ այս գաղտնի գերեզմանատներից մեկի ցուցափեղկին գրված է «Թշնամի զոհերի գերեզմանատուն»:

Այս հեռուստակայանի հաղորդման համաձայն, այդ գերզմանների վրա նշված են միայն համարներ  և Իսրայելի անվտանգության ծառայությունները գիտեն, թե որ համարը պաղեստինցի ո՞ր նահատակին է պատկանում:

Սիոնիստական ռեժիմի ապահովական կառավարությունն ավելի վաղ որոշում էր ընդունել կրկին գործադրման հանձնել պաղեստինցի նահատակների դիակները սառնարաններից «Համարների գերեզմանատուն» փոխադրելու այդ ռեժիմի քաղաքականությունը: