Իսրայելը փորձում է շահագործել քրիստոնյաներին
Սիոնիստական Ռեժիմի կառավարությունը համաձայնել է քրիստոնյաներին հնարավորություններ տալու նախագծին: Ըստ այդ նախագծի, 1948թ. օկուպացված տարածքների քրիստոնյա բնակչությունը կարող է ծառայել Իսրայելի բանակում:
Ղոդս նեթ գործակալության հաղորդմամբ, Իսրայելի բանակում ծառայելուց առաջ, քրիստոնյաները պիտի փոխեին Պաղեստինի քաղաքացիությունը:
Ներկայումս օկուպացված տարածքներում բնակվում են ավելի քան 130 հազար քրիստոնյաներ, որոնց մեկ տոկոսը միացել է Սիոնիստական Ռեժիմի բանակին: Մի քանի ամիս առաջ Սիոնիստական Ռեժիմի բանակը ջանքեր էր գործադրել ներգրավել օկուպացված տարածքների հյուսիսային ու հարավային շրջանների քոչվոր ցեղախմբերին:
Անդրադառնալով բանակում ծառայող իսրայելցի երիտասարդների թվի նվազելուն, Սիոնիստական Ռեժիմի բանակը մտահոգություն է հայտնել արդեն ճգնաժամի վերածված՝ բանակայինների դասալքության կապակցությամբ: