Նաթանյահուն թույլատրել է եւս 3 հազար տների կառուցումը Արեւմտյան ափին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52957-Նաթանյահուն_թույլատրել_է_եւս_3_հազար_տների_կառուցումը_Արեւմտյան_ափին
Իսրայելի ղեկավարությունը թույլատրել Է հրեա վերաբնակների համար եւս 3 հազար տների կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 08:04 Asia/Tehran
  • Նաթանյահուն թույլատրել է եւս 3 հազար տների կառուցումը Արեւմտյան ափին

Իսրայելի ղեկավարությունը թույլատրել Է հրեա վերաբնակների համար եւս 3 հազար տների կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

«Ես հաստատեցի լրացուցիչ եւս ավելի քան 3 հազար նոր տների կառուցումը Արեւմտյան ափին»,- նշել Է վարչապետը: 

 

Մեկ շաբաթ առաջ Նաթանյահուն եւ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հավանություն Էին տվել Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերում 2,5 հազար միավոր բնակարանների շինարարությանը: 

Բացի այդ, ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հավանություն Էին տվել Արեւելյան Երուսաղեմում ավելի քան 700 միավոր բնակարանների կառուցմանը: 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է 2334 բանաձեւը, որով Իսրայելից պահանջվում Է անհապաղ դադարեցնել բնակարանների շինարարությունը բռնազավթված պաղեստինյան տարածքներում: Փաստաթուղթը պաշտպանել են ԱԽ-ի 14 անդամներ, եւ քվեարկության ժամանակ միայն ԱՄՆ-ի պատվիրակությունն Է ձեռնպահ մնացել՝ չանսալով բանաձեւն արգելափակելու հրեական պետության կոչերին: Իսրայելն առդեն այն ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու դրա դրույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

orer.am/