Դիարբեքիրում կրկին թուրք զինվոր է սպանվել
Փետրվար 23, 2016 15:30 Asia/Tehran
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում հերթական զոհի մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մեկ զինվոր, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժշկական միջամտությանը՝ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
Դիարբեքիրի Սուր գավառում 2016 թվականի դեկտեմբերի 2-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք:
galatv.am
23/2/2016
Պիտակ