Դիարբեքիրում կրկին թուրք զինվոր է սպանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5338-Դիարբեքիրում_կրկին_թուրք_զինվոր_է_սպանվել
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում հերթական զոհի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 15:30 Asia/Tehran
  • Դիարբեքիրում կրկին թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում հերթական զոհի մասին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մեկ զինվոր, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժշկական միջամտությանը՝ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:

Դիարբեքիրի Սուր գավառում 2016 թվականի դեկտեմբերի 2-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք:

galatv.am

23/2/2016