Պաղեստինցի գերին ազատ արձակվելու պահին կրկին կալանավորվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56030-Պաղեստինցի_գերին_ազատ_արձակվելու_պահին_կրկին_կալանավորվել_է
Սիոնիստական ռեժիմը Նեղեբի անապատի բանտում 12-ամյա ազատազրկման շրջանն ավարտած պաղեստինցի գերի Մուսա Մոհամմեդ Դերվիշին ազատ արձակելուց անմիջապես հետո կրկին կալանավորել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 04:06 Asia/Tehran
  • Պաղեստինցի գերին ազատ արձակվելու պահին կրկին կալանավորվել է

Սիոնիստական ռեժիմը Նեղեբի անապատի բանտում 12-ամյա ազատազրկման շրջանն ավարտած պաղեստինցի գերի Մուսա Մոհամմեդ Դերվիշին ազատ արձակելուց անմիջապես հետո կրկին կալանավորել է:

Համաձայն «Ղոդս Նեթ»-ի հաղորդման, Երուսաղեմի գերիների ընտանիքների կոմիտեն հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայության ուժերի աշխատակիցները կիրակի առավոտյան ազատ արձակվելու պահին կրկին կալանավորեցին Մուսա Մոհամմեդ Դերվիշին: Պաղեստինցի  գերու հարազատները կիրակի առավոտյան առաջին ժամերից բանտի դարպասների առջև նրա ազատ արձակմանն էին սպասում :

Սիոնիստ զորայիններն անցած շաբաթ ներխուժելով Մուսա Մոհամմեդ Դերվիշի բնակարանը և խուզարկում անցկացնելուց հետո, վեցամսյա վարչական կալանքի տակ առան նրա եղբորը՝ Մաջդ Դերվիշին:

Սիոնիստական ռեժիմը շարունակելով իր տարածամոլական ու ռասիստական քաղաքականությունները, փորձում է ճնշման տակ դնելով պաղեստինցիներին, առգրավել նրանց տարածքներն ու ընդլայնել ավանաշինության աշխատանքը ու հենց այդ պատճառով էլ պաղեստինցի երիտասարդներին ու պատանիներին անհիմն պատրվակներով կալանավորում ու պահում է բատերում:

Շուրջ 7000 պաղեստինցիներ անբարենպաստ պայմաններում պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում: