Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5617-Թուրքիայում_բախումներ_են_տեղի_ունեցել_ցուցարարների_և_ոստիկանության_միջև
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունների և սահմանված պարետային ժամի դեմ իրականացված բողոքի ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2016 09:37 Asia/Tehran
  • Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունների և սահմանված պարետային ժամի դեմ իրականացված բողոքի ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Դիարբեքիրում ցուցարարների դեմ ջրցան մեքենա և արցունքաբեր դազ է կիրառվել: Երկրի զինված ուժերի հավաստմամբ իրականացվող ռազմական գործողությունների թիրախում բացառապես Քրդական աշխատավորական կուսակցությունն է, որը գործունեությունը Թուրքիայում արգելված է: Սակայն ցուցարարները պնդում են, որ գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Դիարբեքիրի որոշ շրջաններում դեկտեմբերի 24-ից մինչև հիմա պարետային ժամ է հայտարարված:

Ankakh.com

25/2/2016