Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև
Փետրվար 25, 2016 09:37 Asia/Tehran
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունների և սահմանված պարետային ժամի դեմ իրականացված բողոքի ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Դիարբեքիրում ցուցարարների դեմ ջրցան մեքենա և արցունքաբեր դազ է կիրառվել: Երկրի զինված ուժերի հավաստմամբ իրականացվող ռազմական գործողությունների թիրախում բացառապես Քրդական աշխատավորական կուսակցությունն է, որը գործունեությունը Թուրքիայում արգելված է: Սակայն ցուցարարները պնդում են, որ գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Դիարբեքիրի որոշ շրջաններում դեկտեմբերի 24-ից մինչև հիմա պարետային ժամ է հայտարարված:
Ankakh.com
25/2/2016
Պիտակ