ՔԲԿ-ն Թուրքիային «քրդական գարուն» է խոստացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5638-ՔԲԿ_ն_Թուրքիային_քրդական_գարուն_է_խոստացել
Քրդական Բանվորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դուրան Կալկանը հայտարարել է, որ Թուրքիային արդեն մարտին կարող է սպառնալ «քրդական գարունը», եթե Անկարան չդադարեցնի հարվածներ հասցնել ՔԲԿ դիրքերին Սիրիայում: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2016 13:12 Asia/Tehran
  • ՔԲԿ-ն Թուրքիային «քրդական գարուն» է խոստացել

Քրդական Բանվորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դուրան Կալկանը հայտարարել է, որ Թուրքիային արդեն մարտին կարող է սպառնալ «քրդական գարունը», եթե Անկարան չդադարեցնի հարվածներ հասցնել ՔԲԿ դիրքերին Սիրիայում: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:

«Մարտը կդառնա դիմադրության ամիս: Այս գարունը կլինի «քրդական գարուն»: Այլ կերպ մենք չենք կարող զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդությունը նոր կազմակերպություններ է ստեղծում, որոնք բավականին ծայրահեղական կլինեն», - ասել է Դուրան Կալկանը:

Նա ընդգծել է, որ ՔԲԿ-ն նախատեսում է ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիայի հարավ-արևելքի քաղաքային շրջաններ: Ի աջակցություն Դուրան Կալկանի հանդես է եկել քրդամետ Ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Խիշյար Օզսոյը: Նա հաստատել է, որ «բոլորը պատրաստվում են այդ գարնանը»:

Հիշեցնենք՝ Դիարբեքիրը, որը համարվում է «քրդերի մայրաքաղաք» և որտեղ Թուրքիան ուժային գործողություն է իրականացնում, լքում են բնակիչները: Այնտեղ զգալի թվով վիրավորներ և զոհեր կան: Ցույցերին քուրդ կանայք Էրդողանին կոչ էին անում դադարեցնել բռնությունը:

Zham.am

25/2/2016