ՔԲԿ-ն Թուրքիային «քրդական գարուն» է խոստացել
Քրդական Բանվորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դուրան Կալկանը հայտարարել է, որ Թուրքիային արդեն մարտին կարող է սպառնալ «քրդական գարունը», եթե Անկարան չդադարեցնի հարվածներ հասցնել ՔԲԿ դիրքերին Սիրիայում: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
«Մարտը կդառնա դիմադրության ամիս: Այս գարունը կլինի «քրդական գարուն»: Այլ կերպ մենք չենք կարող զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդությունը նոր կազմակերպություններ է ստեղծում, որոնք բավականին ծայրահեղական կլինեն», - ասել է Դուրան Կալկանը:
Նա ընդգծել է, որ ՔԲԿ-ն նախատեսում է ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիայի հարավ-արևելքի քաղաքային շրջաններ: Ի աջակցություն Դուրան Կալկանի հանդես է եկել քրդամետ Ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Խիշյար Օզսոյը: Նա հաստատել է, որ «բոլորը պատրաստվում են այդ գարնանը»:
Հիշեցնենք՝ Դիարբեքիրը, որը համարվում է «քրդերի մայրաքաղաք» և որտեղ Թուրքիան ուժային գործողություն է իրականացնում, լքում են բնակիչները: Այնտեղ զգալի թվով վիրավորներ և զոհեր կան: Ցույցերին քուրդ կանայք Էրդողանին կոչ էին անում դադարեցնել բռնությունը:
Zham.am
25/2/2016