Դամասկոս. Արաբիան, Քաթարն ու Թուրքիան իսլամական երկրներ չեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56596-Դամասկոս._Արաբիան_Քաթարն_ու_Թուրքիան_իսլամական_երկրներ_չեն
Սիրիայի հրիտակների նախարարն ընդգծել է. «Արաբիան, Քաթարն ու Թուրքիան իսլամական երկրներ չեն, այլ աշխարհում ահաբեկչական գաղափարների առաջատարներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 04:03 Asia/Tehran
  • Դամասկոս. Արաբիան, Քաթարն ու Թուրքիան իսլամական երկրներ չեն

Սիրիայի հրիտակների նախարարն ընդգծել է. «Արաբիան, Քաթարն ու Թուրքիան իսլամական երկրներ չեն, այլ աշխարհում ահաբեկչական գաղափարների առաջատարներ»:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` շաբաթ օրը, անդրադառնալով  Դամասկոսի «Բաբ Ալ-Սաղիր» տարածքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, Մոհամմեդ Աբդոլսաթարը ընդգծել է. «Արաբիան, Քաթարն ու Թուրքիան զբաղված են Սիրիայի ժողովրդի կոտորածով»:

Աբդոլսաթարն ընդգծել է, որ Արաբիան, Քաթարն ու Թուրքիան իրենց գաղափարները տարածելով սպանում են մարդկանց:  «Նրանք աղավաղելով իսլամ կրոնի գաղափարախոսությունը, փորձում են իրենց ոճրագործություններն արդարարցնել իսլամով»:

Սիրիայի հրիտակների նախարարը  նշել է, որ ահաբեկիչները բարեգութ Աստծո անվամբ են նման ոճրագործություններ կատարում, մինչդեռ իսլամ կրոնի ճշմարտությունն այլ բան է: Նա հավելել է. «Վահաբական աղանդը, որի առաջատարներից է Արաբիան, իսկ Թուրքիան ու Քաթարը կանգնած են նրա թիկունքին, իրականում իսլամի կողմի ցընդունված չէ»:

«Ահաբեկիչներն իրենց կապում են այն իսլամի հետ, որը մի անմեղ մարդու սպանելը համազոր է համարում բոլոր մարդկանց սպանության»,-հայտարարել է Աբդոլսաթարը:

Ի դեպ, Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը երկու առանձին նոտաներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին, նրանց կոչ է արել ահաբեկչական խմբերի պաշտպան պետություններին ու կառույցներին պարտադրել դադարեցնել այդ խմբերի հանդեպ իրենց տարբեր տեսակի հովանավորությունը: