Եմենը հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի Նաջրան և Ջիզան քաղաքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i251358-Եմենը_հրթիռակոծել_է_Սաուդյան_Արաբիայի_Նաջրան_և_Ջիզան_քաղաքները
Ի պատասխան Սաուդյան Արաբիայի հարձակումների, Եմենի բանակը հինգշաբթի օրը հրթիռալոծել է Սաուդյան Արաբիայի հարավում՝ Նաջրան և Ջիզան շրջաններում գտնվող ռազմական բազաներին և նավթային օբյեկտները։
(last modified 2026-10-16T08:18:02+00:00 )
Հոկտեմբեր 16, 2026 11:45 Asia/Tehran
  • Եմենը հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի Նաջրան և Ջիզան քաղաքները

Ի պատասխան Սաուդյան Արաբիայի հարձակումների, Եմենի բանակը հինգշաբթի օրը հրթիռալոծել է Սաուդյան Արաբիայի հարավում՝ Նաջրան և Ջիզան շրջաններում գտնվող ռազմական բազաներին և նավթային օբյեկտները։

Pars Today-ը, հղում անելով IRNA-ին, հաղորդում է, որ Նաջրան և Ջիզան քաղաքների հրթիռակոծության ժամանակ Սաուդյան Արաբիայի սահմանամերձ շրջաններում միացել են տագնապի ազդանշանները։

Եմենի բանակը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ վերջին ժամերի ընթացքում Եմենի տարբեր շրջաններում գրանցվել է Սաուդյան Արաբիայի 42 օդային հարված։

Հայտարարության մեջ ասված է, որ Սաուդյան Արաբիայի օդային հարվածներն ուղղված են եղել Եմենի Սանայի, Թաեզի, Լահջի նահանգների և Մայյուն կղզու դեմ։