Սաուդյան կործանիչների 37 օդային հարվածները Եմենի քաղաքացիական բնակավայրերին
Սեպտեմբեր 18, 2026 16:13 Asia/Tehran
Pars Today – Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից Թաիզ և Հաջա նահանգների տարբեր շրջաններին հասցված 37 օդային հարվածների մասին։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով «Թասնիմ» լրատվական գործակալությանը, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիին հինգշաբթի օրը հայտարարել է. «Սաուդյան F-15 կործանիչները, որոնք օդ են բարձրացել «Խամիս Մուշայթ» ավիաբազայից, վերջին 24 ժամվա ընթացքում 37 անգամ ռմբակոծել են Թաիզ և Հաջա նահանգների տարբեր շրջաններ»։
Յահյա Սարիիի խոսքով՝ այս օդային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի շարք եմենցի խաղաղ բնակիչներ։
Պիտակ