Յահյա Սարի․ հարվածել ենք «Արամկո»-ին և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային բազային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i250256-Յահյա_Սարի_հարվածել_ենք_Արամկո_ին_և_Սաուդյան_Արաբիայի_ռազմաօդային_բազային
Եմենի զինված ուժերի խոսնակն, անդրադառնալով այդ երկրի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած 450 օդային հարվածներին, հայտնել է «Արամկո» ընկերության և Խամիս Մուշայթի ռազմաօդային բազայի դեմ տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով իրականացված երկու գործողության մասին։
(last modified 2026-09-17T08:26:44+00:00 )
Սեպտեմբեր 17, 2026 10:44 Asia/Tehran
  • Յահյա Սարի․ հարվածել ենք «Արամկո»-ին և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային բազային

Եմենի զինված ուժերի խոսնակն, անդրադառնալով այդ երկրի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած 450 օդային հարվածներին, հայտնել է «Արամկո» ընկերության և Խամիս Մուշայթի ռազմաօդային բազայի դեմ տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով իրականացված երկու գործողության մասին։

Pars Today-ը  հղում անելով Mehr-ին՝ հաղորդում է, որ Յահյա Սարին հայտարարել է․ «Հանցագործ Սաուդյան Արաբիան արդեն 12 տարի շարունակում է իր անարդար ագրեսիան և դաժան շրջափակումը Եմենի և նրա ժողովրդի դեմ։ Այս շաբաթ Սաուդյան Արաբիան ընդլայնել է իր հարձակումների ծավալը և Եմենի դեմ ավելի քան 450 օդային հարված է իրականացրել»։

Յահյա Սարին հայտարարել է․ «Ի պատասխան Եմենի տարածքի և ժողովրդի դեմ այս դաժան ագրեսիայի՝ զինված ուժերը, Աստծո օգնությամբ, իրականացրել են երկու կարևոր ռազմական գործողություն։ Առաջին գործողության ընթացքում տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Յանբուում գտնվող «Արամկո»-ի օբյեկտները։ Աստծո շնորհիվ՝ այդ հարձակումները եղել են ճշգրիտ և ուղիղ, ինչի հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել և լայնածավալ ավերածություններ են առաջացել»։

«Երկրորդ գործողության ընթացքում մի քանի բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Խամիս Մուշայթի ռազմաօդային բազան, և Աստծո շնորհիվ՝ այդ հարձակումը ևս ճշգրիտ է եղել»։

Նա նշել է․ «Եմենի զինված ուժերը շարունակելու են պաշտպանել երկիրն ու ժողովրդին և Ամենակարող Աստծո օգնությամբ ու Նրան ապավինելով՝ հանցագործ Սաուդյան թշնամուն անմոռանալի դասեր են տալու»։

Սարին հայտարարել է․ «Մենք շարունակելու ենք ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի տարածքի խորքում, թիրախավորելու ենք սաուդացի վարձկանների հավաքման կենտրոնները և ամրապնդելու ենք «շրջափակմանը՝ շրջափակում, լարվածությանը՝ լարվածություն» հավասարակշռությունը, մինչև մեր սիրելի երկրի դեմ ագրեսիայի դադարեցումը և շրջափակման վերացումը»։