Արաղչիի արձագանքը՝ CENTCOM-ի կողմից ԱՄՆ բանակին հասցված վնասների մասին տեղեկությունների թաքցնելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i251020-Արաղչիի_արձագանքը_centcom_ի_կողմից_ԱՄՆ_բանակին_հասցված_վնասների_մասին_տեղեկությունների_թաքցնելուն
Իրանի արտգործնախարարն արձագանքել է CENTCOM-ի կողմից ԱՄՆ բանակին հասցված վնասների մասին տեղեկությունների թաքցնելուն։
(last modified 2026-10-08T07:17:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2026 10:42 Asia/Tehran
  •  Արաղչիի արձագանքը՝ CENTCOM-ի կողմից ԱՄՆ բանակին հասցված վնասների մասին տեղեկությունների թաքցնելուն

Իրանի արտգործնախարարն արձագանքել է CENTCOM-ի կողմից ԱՄՆ բանակին հասցված վնասների մասին տեղեկությունների թաքցնելուն։

Tasnim-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Մայիսին ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունն ընդունեց, որ Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ-ի 42 ռազմական ինքնաթիռ։ Այժմ այդ թիվը հասել է 81-ի։

Իրական թիվը շատ ավելի մեծ է։

Ապացույցը՞։ CENTCOM-ը թույլ չի տալիս Կոնգրեսի նույնիսկ մեկ սենատորի այցելել այն ռազմակայաններ, որոնց վիճակը, ըստ իր պնդման, լիովին նորմալ է, և ստուգել դրանք։

Չեք կարող մարդկանց  միշտ խաբել»։