Գեներալ-մայոր Իզադի․ Հորմուզի նեղուցը պաշտպանելու լիակատար պատրաստակամություն ունենք
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու Հորմուզի նեղուցը։
IRIB-ի հաղորդմամբ՝ Իզդին այս մասին ասել է՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Մադինե Մոնավվերե» օպերատիվ հրամանատարության մարտիկների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստվածությամբ և օպերատիվ կարողություններով իրականացնում են Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի պաշտպանության ու անվտանգության ապահովման առաքելությունը։
«Մեր մարտիկները երկաթե կամքով, մշակված օպերատիվ ծրագրերով և առաջադեմ մարտավարության ու տեխնիկայի կիրառմամբ պատրաստ են թշնամու դեմ վճռականորեն պաշտպանելու այս ռազմավարական տարածաշրջանը»,- նշել է Իզադին։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցն այժմ գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ տարածաշրջանում պաշտպանական միջոցառումներն ու մարտական պատրաստվածությունն օրեցօր ընդլայնվում և ամրապնդվում են։
Իզադիի խոսքով՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի կղզիներում ու ջրային տարածքներում զինված ուժերի կարողությունների համադրումը հուսալի պայմաններ է ստեղծել Իրանի շահերի պաշտպանության համար։
Նա հույս է հայտնել, որ զինված ուժերի պատրաստվածությունը կշարունակի ամրապնդվել, իսկ տարածաշրջանում Իրանի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանությունը՝ պահպանվել։