Փեզեշքիան․ 15 հարևան երկիր ունեցող Իրանի շրջափակումն անհնար է
https://parstoday.ir/hy/news/iran-i251064-Փեզեշքիան_15_հարևան_երկիր_ունեցող_Իրանի_շրջափակումն_անհնար_է
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքմենստան կատարած այցը հնարավորություն կստեղծի առավել զարգացնելու Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ և նվազեցնելու ծովային շրջափակման հետևանքները։
(last modified 2026-10-09T08:07:35+00:00 )
Հոկտեմբեր 09, 2026 11:29 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ 15 հարևան երկիր ունեցող Իրանի շրջափակումն անհնար է

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքմենստան կատարած այցը հնարավորություն կստեղծի առավել զարգացնելու Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ և նվազեցնելու ծովային շրջափակման հետևանքները։

 Նա նշել է, որ թշնամիները չեն կարող այդքան հեշտությամբ շրջափակել Իրանը, քանի որ երկիրն ունի 15 հարևան պետություն, և դրանցից յուրաքանչյուրի միջոցով տնտեսական, առևտրային, քաղաքական և անվտանգության ոլորտներում փոխանակումները կարող են շարունակվել ։

Վկայակոչելով IRNA-ին Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի օրը՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ, որտեղ ելույթ է ունենալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երկու գագաթնաժողովներին՝ որպես հատուկ հյուր և մասնակցելու է Կասպից ծովի առափնյա երկրների ղեկավարների բնապահպանական գագաթնաժողովին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է․ «Կասպից ծովը ապագա սերունդների հարստությունն է։ Եթե շրջակա միջավայրը վնասվի, Կասպից ծովի ավազանի երկրները բազմաթիվ խնդիրների կբախվեն»։

Իրանի նախագահը նշել է, որ  աղտոտվածությունը, Կասպից ծով թափվող ջրերի հոսքի նվազումն ու ծովի ծանծաղելն ու չորացումը, ինչպես նաև ջրային կենդանիների որսի ծավալների աճը տարածաշրջանի առջև ծառացած խնդիրներից են։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել նաև այդ հարցերի շուրջ ։

Փեզեշքիանը շեշտել է, որ Թուրքմենստան այցը նաև լավ հնարավորություն է՝ երկու գագաթնաժողովներին մասնակցող երկրների հետ բազմակողմ հարաբերությունների, միակողմանիության դեմ պայքարի, էներգետիկ համագործակցության և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու անվտանգության ոլորտներին վերաբերող այլ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

Նա նշել է, որ համապատասխան նախարարներն արդեն մեկնել են Թուրքմենստան՝ տարբեր հանձնաժողովների շրջանակում մասնակցելու աշխատանքներին, և քննարկումներն ընթացքի մեջ են։ Նախագահի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հարևան երկրների հետ հարաբերություններն ավելի խորացնելու և ծովային շրջափակման հետևանքները նվազեցնելու համար։

Իրանի նախագահը  հույս է հայտնել, որ այցի արդյունքում հնարավոր կլինի հասնել նախատեսված նպատակներին։