Իրանական գիտատեխնոլոգիական ձեռքբերում․ քաղցկեղի ախտորոշման ռադիոդեղամիջոցը՝ համաշխարհային գնից տասն անգամ էժան
https://parstoday.ir/hy/news/iran-i251012-Իրանական_գիտատեխնոլոգիական_ձեռքբերում_քաղցկեղի_ախտորոշման_ռադիոդեղամիջոցը_համաշխարհային_գնից_տասն_անգամ_էժան
Իրանական գիտատեխնոլոգիական ընկերությունը «Թիլմանոսեպտ» ռադիոդեղամիջոցի ակտիվ նյութի արտադրությամբ տեղայնացրել է քաղցկեղով ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման առաջադեմ տեխնոլոգիան։
(last modified 2026-10-07T13:54:45+00:00 )
Հոկտեմբեր 07, 2026 17:22 Asia/Tehran
  • Իրանական գիտատեխնոլոգիական ձեռքբերում․ քաղցկեղի ախտորոշման ռադիոդեղամիջոցը՝ համաշխարհային գնից տասն անգամ էժան

Իրանական գիտատեխնոլոգիական ընկերությունը «Թիլմանոսեպտ» ռադիոդեղամիջոցի ակտիվ նյութի արտադրությամբ տեղայնացրել է քաղցկեղով ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման առաջադեմ տեխնոլոգիան։

Հղում անելով Mehr-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ իրանական «Ափրին Սամա Ֆարմեդ» ընկերությունը նախակլինիկական փուլում հաջողությամբ իրականացրել է ռադիոդեղամիջոցի փորձարկումը, որից հետո սկսվել է կլինիկական փուլը։ Նիանալով՝Տեխնեցիում ռադիոիզոտոպին՝ «Թիլմանոսեպտը» հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ պատկերել ավշային համակարգը։
Այս ռադիոդեղամիջոցի արտադրության տեխնոլոգիային տիրապետելով՝ Իրանը դարձել է «Թիլմանոսեպտի» արտադրության տեխնոլոգիա ունեցող երկրորդ երկիրը։ Այդ տեխնոլոգիան 2013 թվականից մենաշնորհային էր ԱՄՆ-ում։
Իրանական ռադիոդեղամիջոցի արտադրությունը կարող է ավշային համակարգի քարտեզագրման ծախսը նվազեցնել մինչև համաշխարհային գնի մոտ մեկ տասներորդը։ Ներկայացված տվյալների համաձայն՝ այն հնարավոր է կիրառել տարբեր տեսակի քաղցկեղով հիվանդների մոտ 90 տոկոսի դեպքում։