Թուրքական դատարանը չեղարկել է Սևան Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5740-Թուրքական_դատարանը_չեղարկել_է_Սևան_Նիշանյանին_մենախուց_տեղափոխելու_որոշումը
Ազատազրկված պոլսահայ լրագրող, գրող Սևան Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը թուրքական դատարանը չեղարկել է։ Նիշանյանին մի քանի դեպքի առնչությամբ կարգապահական տույժերի ենթարկելու մասին գործերի քննությունը շարունակվելու է մարտի 3-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2016 11:42 Asia/Tehran
  • Թուրքական դատարանը չեղարկել է Սևան Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը

Ազատազրկված պոլսահայ լրագրող, գրող Սևան Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը թուրքական դատարանը չեղարկել է։ Նիշանյանին մի քանի դեպքի առնչությամբ կարգապահական տույժերի ենթարկելու մասին գործերի քննությունը շարունակվելու է մարտի 3-ին։

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, նրան մեղադրում են «բանտ ինտերնետ ապահովող սարք մտցնելու», «կաշառք առաջարկելու», «ոչ պատշաճ ճանապարհով նամակ ուղարկելու» համար։

Դատավարությանը Նիշանյանը մասնակցել է տեսակապի միջոցով և հայտարարել է, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։

Նիշանյանն ազատազրկվել էր Իզմիրի Շիրինջի գյուղում իրեն պատկանող հողատարածքում ապօրինի շինություններ կառուցելու համար։ Այդ մեղադրանքով նա 11 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել։

armedia.am

26/2/2016