Թուրքիայում պահանջում են անձեռնմխելիությունից զրկել գլխավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5830-Թուրքիայում_պահանջում_են_անձեռնմխելիությունից_զրկել_գլխավոր
Ermenihaber.am-ը գրում է, որ Անկարայի հանրապետական դատախազությունը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով սկսած իրավական գործընթացի արդյունքում դիմում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն` Քըլըչդարօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2016 15:59 Asia/Tehran
  •  Թուրքիայում պահանջում են անձեռնմխելիությունից զրկել գլխավոր

Ermenihaber.am-ը գրում է, որ Անկարայի հանրապետական դատախազությունը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով սկսած իրավական գործընթացի արդյունքում դիմում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն` Քըլըչդարօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` արդարադատության նախարարությունը դիմումը պետք է ուղարկի մեջլիս, որպեսզի այնտեղ ընդդիմադիր կուսակցապետին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կազմակերպվի:

Քըլըչդարօղլուի դեմ իրավական գործընթաց սկսելու առիթ է հանդիսացել Էրդողանի հասցեին ասած «չստացված բռնապետ» արտահայտությունը:

Ընդդիմադիր կուսակցապետին առաջադրվել է «Հանրապետության նախագահին վիրավորանք» և «պետական պաշտոնյաին պաշտոնի հետ կապված վիրավորանք» մեղադրանքները: Այդ մեղադրանքները նախատեսում են 2-6 տարվա ազատազրկում:

pastinfo.am

26/2/2016