Թուրքիայի դպրոցներում այլեւս հայերին չեն «կոդավորի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5971-Թուրքիայի_դպրոցներում_այլեւս_հայերին_չեն_կոդավորի
Թուրքիայի կրթության նախարարությանը պատկանող բոլոր տիպի հաստատություններից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների «կոդերը» հանվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2016 08:03 Asia/Tehran
  • Թուրքիայի դպրոցներում այլեւս հայերին չեն «կոդավորի»

Թուրքիայի կրթության նախարարությանը պատկանող բոլոր տիպի հաստատություններից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների «կոդերը» հանվել են։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի ՆԳ նախարարից հետաքրքրվել էր, թե որքանով են ստույգ, որ դպրոցներում այլես չի գործում ազգային փոքրամասնություններին «կոդերով» նշելու պրակտիկան, ինչին ի պատասխան, նախարարը պնդել էր, թե այն ամբողջովին վերացվել է։

Նշվում է, որ 90 տարի կիրառված այդ պրակտիկան հանվել է նաեւ անձնագրային վարչությունից։

Կարո Փայլանը թեմայի հետ կապված շեշտել է, որ պետք է «կոդերի» կիրառումը հանվի պետական բոլոր կառույցներից։

NEWS.am

10/2/2016