Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում հրադադարը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5998-Քրդերը_Թուրքիային_մեղադրել_են_Սիրիայում_հրադադարը_խախտելու_մեջ
Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են: РИА Новости-ին այս մասին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2016 08:41 Asia/Tehran
  • Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում հրադադարը խախտելու մեջ

Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են: РИА Новости-ին այս մասին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:

«Հարձակումը Թել-Աբյադ քաղաքի վրա ցույց տվել, որ Թուրքիան մտադիր չէ հետևել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2268 բանաձևին: ԻՊ-ի կողմից Թել-Աբյադում հարձակմանը զուգահեռ շարունակվում էր նաև Թուրքիայի հրետանու ռմբակոծությունը սիրիական սահմանամերձ շրջաններում, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այդ երկրին», - ասել է Իսմանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը, որին մասնակցում են երկրի իշխանություններն ու ընդդիմությունը:

tert.am

29/2/2016