Քուրդ զինյալները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայինների խմբին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6043-Քուրդ_զինյալները_շրջապատել_են_Թուրքիայից_Սիրիա_անցած_գրոհայինների_խմբին
Քուրդ ապստամբները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայիններին, ովքեր մասնակցել են սիրիական Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի գրավման գործողություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2016 14:59 Asia/Tehran
  • Քուրդ զինյալները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայինների խմբին

Քուրդ ապստամբները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայիններին, ովքեր մասնակցել են սիրիական Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի գրավման գործողություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռաքքա նահանգում 100 գրոհայիններից բաղկացած խումբը Թուրքիայի կողմից հատել է Սիրիայի սահմանը: Ավելի ուշ, ավելացնելով թվաքանակը` մինչեւ 250-ի, խումբը գրավել է Ռաքքայից 82 կմ հեռավորության վրա գտնվող Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի մի մասը:

Գրոհայիններին աջակցություն է ցուցաբերել թուրքական սահմանից գործող հրետանին:

Ավելի ուշ մարտերի արդյունքում քուրդ զինյալներին հաջողվել է հետ մղել գրոհայիններին եւ նրանց շրջապատել Մունբաթիհ բնակավայրում:

Քրդերը Թուրքիային մեղադրում են Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտնել է, որ Էլ-Աբյադում թուրքական ուժերի գործողությունները վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268 բանաձեւին:

Նշվում է, որ թուրքական զինուժը հրետակոծել է քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական սահմանային շրջանները:

galatv.am

28/2/2016