Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6061-Թուրքիան_պետք_է_դադարեցնի_ԴԱԻՇ_ին_աջակցելը._քրդամետ_կուսակցություն
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցությունը ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև միանան Սիրիայի տարածքում գործող հրադադարին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում (Թուրքիայի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Հալեդ Իսան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2016 15:25 Asia/Tehran
  • Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցությունը ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև միանան Սիրիայի տարածքում գործող հրադադարին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում (Թուրքիայի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Հալեդ Իսան:

«Թուրքիան պետք է դառնա հրադադարի մասին համաձայնագրի մի մասը։ Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական երկրներից պահանջելու ենք, որ դադարեցնի Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանի խախտումը, հարգվի սիրիական ինքնիշխանությունը և աջակցություն չցուցաբերվի ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային»,- ասել է նա։

1in.am

28/2/2016