Խան Շեյխունի սադրանքի վերաբերյալ ՌԴ փատաթղթերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61122-Խան_Շեյխունի_սադրանքի_վերաբերյալ_ՌԴ_փատաթղթերը
Սիրիայի հարցով ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարել է.«Մոսկվան իր ձեռքում ունի անհերքելի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Խան Շեյխունի քիմիական միջադեպը սադրանք է եղել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 13:01 Asia/Tehran
  • Խան Շեյխունի սադրանքի վերաբերյալ ՌԴ փատաթղթերը

Սիրիայի հարցով ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարել է.«Մոսկվան իր ձեռքում ունի անհերքելի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Խան Շեյխունի քիմիական միջադեպը սադրանք է եղել»:

«Ռոսիա սեգոդնյա» գործակալության հաղորդմամբ, մայիսի 5-ին, լրագրողներին տված հարցազրույցում Սիրիայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն ասել է.«Պաշտոնական Մոսկվան ձեռք է բերել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Խան Շեյխունի միջադեպը սադրիչ քայլ է եղել»:

«Մոսկվան ապացույցներ է ներկայացրել ու եզրակացույուններ արել , որպեսզի Արևմուտքին ապացուցի, որ Խան Շեյխունի դեպքը իրականում սադրանք է եղել: Սակայն Արևմուտքն անտեսում է Մոսկվայի ներկայացված բոլոր ապացույցները: Այդուհանդերձ Մոսկվան իր բոլոր ջանքերն ի գործ կդնի, որպեսզի Սիրիայի նկատմամբ դիրքորոշումները փոխելու հարցում համոզի արևմտյան երկրներին»,-հավաստել է Լավրենտևը: