Սիրիացի ընդդիմադիրների վերջին խումբը հեռանում է Հոմսից
Սիրիայում զինված հակամարտության կողմերի միջև կնքված տարհանման համաձայնագրի շրջանակներում սիրիական ընդդիմության վերջին խումբն սկսել է հեռանալ Հոմսի նահանգի շրջաններից:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, մայիսի 20-ին առնվազն մեկ ավտոբուս է դուրս եկել Հոմսի հյուսիսային Էլ Վայեր շրջանից` տեղափոխելով ապստամբ զինյալներին և նրանց ընտանիքներին:Սպասվում է, որ տասնյակ ավտոբուսներ շուրջ 2500 մարդ կտեղափոխեն շրջանից, որը երկար ժամանակ պաշարման մեջ է գտնվել կառավարական զորքերի կողմից:Էլ Վայերի տարհանումն սկսվել է մարտին: Այնտեղից հակակառավարական զորամիավորումների հազարավոր զինյալներ են տեղափոխվել: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` տարհանման ավարտին շրջանից մոտ 20 000 մարդ հեռացած կլինի:
orer.am/