Հաքերները կոտրել են Քաթարի պետական լրատվական գործակալության կայքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62862-Հաքերները_կոտրել_են_Քաթարի_պետական_լրատվական_գործակալության_կայքը
Քաթարի ԱԳ նախարարը հայտարարել է,որ հաքերների կողմից այդ երկրի պետական լրատվական գործակալության կայքի կոտրվելը հանցագործություն է : «Այս հարցով արդեն հետաքննություն է սկսվել»,ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 13:52 Asia/Tehran
  • Հաքերները կոտրել են  Քաթարի պետական լրատվական գործակալության կայքը

Քաթարի ԱԳ նախարարը հայտարարել է,որ հաքերների կողմից այդ երկրի պետական լրատվական գործակալության կայքի կոտրվելը հանցագործություն է : «Այս հարցով արդեն հետաքննություն է սկսվել»,ասել է նա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Քաթարի ԱԳ նախարար՝ Մոհամմադ Բեն Աբդոլռահման Ալե Սանին հինգշաբթի օրը Դոհայում  ասել է.«Երկրի պետական լրատվական գործակալության կայքի կոտրվելու գործով հետաքննություն է սկսվել»:

Իրանի վերաբերյալ Քաթարի էմիրին վերագրված որոշ հայտարարությունների հրապարակումից հետո, Էմիրությունների կառավարությունը այդ երկրում արգելափակել է «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը և նրա կայքը:

Արաբական լրատվամիջոցները, այդ թվում` «Al Arabia»-ն, արաբական «SKY News»-ը և «Rusiya Al-Yaum»-ը չորեքշաբթը օրը հղում անելով Քաթարի էմիրին  հաղորդել են, որ Քաթարի էմիրն ընդգծել է.«Իրանը իսլամական  ուժ է և Իրանի նկատմամբ թշնամությունը ոչ մի տրամաբանություն չունի»:

Քաթարի պետական լրատվական գործակալության պատասխանատուները հայտարարել են,որ հաքերները կոտրել են  այդ երկրի պետական լրատվական գործակալության կայքը, որում տեղադրել   են Քաթարի էմիրին վերագրված  կեղծ հայտարարություններ: