Էրդողանի թաքնված պատերազմը քրդերի դեմ ավելի սարսափելի կլինի, քան Սիրիայինը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6316-Էրդողանի_թաքնված_պատերազմը_քրդերի_դեմ_ավելի_սարսափելի_կլինի_քան_Սիրիայինը
Թուրքիայի գործողությունները քրդական շրջաններում վերածվել են հարյուրավոր զոհերով պատերազմի, իսկ թուրք զինվորականների դաժանությունը կարելի է համեմատել այն բռնությունների հետ, որոնք կատարվում էին Սիրիայում քաղաքացիական պատերազմից մի տարի առաջ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի ղեկավար Օրթյուրք Տյուրքդողանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2016 15:14 Asia/Tehran
  • Էրդողանի թաքնված պատերազմը քրդերի դեմ ավելի սարսափելի կլինի, քան Սիրիայինը

Թուրքիայի գործողությունները քրդական շրջաններում վերածվել են հարյուրավոր զոհերով պատերազմի, իսկ թուրք զինվորականների դաժանությունը կարելի է համեմատել այն բռնությունների հետ, որոնք կատարվում էին Սիրիայում քաղաքացիական պատերազմից մի տարի առաջ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի ղեկավար Օրթյուրք Տյուրքդողանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Նրա խոսքով՝ բռնության աստիճանը կարելի է համեմատել սիրիական կոնֆլիկտի ընթացքի հետ ինչպես դաժանության աստիճանով, այնպես էլ զոհ դարձած քաղաքացիների թվով:

«Հայտնի է, որ Դիարբեքիրում տեղի են ունենում ռազմական գործողություններ, այսինքն՝ այնտեղ հիմա իսկական պատերազմ է: Նույն իրավիճակն է նաև Ջիզրեում, որտեղ, մեր տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 200-ի, իսկ Սյուրում մահացել է մոտ 100 խաղաղ բնակիչ»,- հայտնել է Տյուրքդողանը:

operativ.am

1/3/2016