Թուրքիայից ՌԴ արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6337-Թուրքիայից_ՌԴ_արտահանման_ծավալները_66_տոկոսով_նվազել_են
Այս տարվա հունվարին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են: Խիստ կրճատվել է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջությունը Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2016 15:36 Asia/Tehran
  • Թուրքիայից ՌԴ արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են

Այս տարվա հունվարին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են: Խիստ կրճատվել է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջությունը Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Միլիեթ» թերթը գրում է, որ 2016 թվականի հունվարին Թուրքիյաի արտահանման ծավալները, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 22 տոկոսով նվազել են: Զգալի` 19,7 տոկոս նվազում է նկատվել նաեւ ներմուծման մեջ:

Ըստ թերթի` 2016 թվականի սկզբից, նախորդ տարվա սկզբի համեմատ, 13,4 տոկոս կորուստ է նկատվել նաեւ Թուրքիայի արտաքին առեւտրում:

2016 թվականի հունվարի Թուրքիայի արտահանման եւ ներմուծման ծավալների հարաբերակցությունը նվազել է եւ, նախորդ տարվա հունվարի համեմատ, կազմել 71,8 տոկոս (2015 թվականի այդ ցուցանիշը կազմում էր 73,8 տոկոս):

Նշվում է, որ նվազումներ են նկատվում նաեւ Ռուսաստանից Թուրքիա ներմուծման մեջ:

Ռուսաստանյան օդուժի Սու-24 ռմբակոծիչի թուրքական օդուժի կողմից խոցումից հետո զգալի վնասներ է կրում նաեւ թուրքական զբոսաշրջության ոլորտը:

CNN Turk-ի հաղորդմամբ` 2016 թվականի փետրվարին Անթալիա Ռուսաստանից մեկնել է ընդամենը 55 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ նախորդ տարվա փետրվարին Անթալիա էր մեկնել 8037 զբոսաշրջիկ:

Թուրքիայի ամենահայտնի` Անթալիա զբոսաշրջային ափն այս տարվա հունվարին գրանցել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին` 39 տոկոսանոց անկում:

Անցած տարիներին Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան շուրջ 3,5 մլն ռուս զբոսաշրջիկ:

orer.am

1/3/2016