Սիրիայում ամերիկյան կոալիցիայի հարձակումները կրկին մարդկային զոհեր ենե խլել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63808-Սիրիայում_ամերիկյան_կոալիցիայի_հարձակումները_կրկին_մարդկային_զոհեր_ենե_խլել
Լոնդոնում հաստատված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կենտրոնը երկուշաբթի գիշեր հայտարարել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են 21 խաղաղ քաղաքացիներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 03:09 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան կոալիցիայի հարձակումները կրկին մարդկային զոհեր ենե խլել

Լոնդոնում հաստատված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կենտրոնը երկուշաբթի գիշեր հայտարարել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են 21 խաղաղ քաղաքացիներ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` կենտրոնի տնօրեն Ռամի Աբդոլռահմանն ասել է. «Կոալիցիայի հարձակման ժամանակ զոհված խաղաղ քաղաքացիները համախմբված են եղել մի գետի հյուսիսային ափին`  Ռաքքայի հարավային տարածքներից հեռանալու նպատակով»:

«Քանի որ այս հարձակման վիրավորներից շատերի վիճակը ծանր է հայտարարվել, նախատեսվում է, որ  զոհերի թիվը հավելում կրի»,-նշել է Աբդոլռահմանը:

Սիրիայիի խաղաղ քաղաքացիների դեմ ամերիկյան կոալիցիայի այս հարձակումն իրականացվեց ԱՄՆ-ի բանակի նոր զեկույցի հրապարակումից մի քանի օր անց: Զեկույցում Վաշինգտոնը հաստատել էր, որ 2014 թվականից ի վեր Սիրիայում ու Իրաքում կոալիցիայի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են 484 սիրիացի և իրաքցի խաղաղ քաղաքացիներ:

ԱՄՆ-ի բանակն այն պայմաններում է նման կեղծ տվյալներ ներկայացնում, երբ «Էյրվարզ» խմբի ուսումնասիրության համաձայն` Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել են շուրջ 3000 խաղաղ քաղաքացիներ:

Վերջին տարիներին ԱՄՆ-ն ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով Իրաքում ու Սիրիայում թիրախ է դարձրել խաղաղ քաղաքացիներին: