Սիրիայում ամերիկյան կոալիցիայի հարձակումները կրկին մարդկային զոհեր ենե խլել
Լոնդոնում հաստատված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կենտրոնը երկուշաբթի գիշեր հայտարարել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են 21 խաղաղ քաղաքացիներ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` կենտրոնի տնօրեն Ռամի Աբդոլռահմանն ասել է. «Կոալիցիայի հարձակման ժամանակ զոհված խաղաղ քաղաքացիները համախմբված են եղել մի գետի հյուսիսային ափին` Ռաքքայի հարավային տարածքներից հեռանալու նպատակով»:
«Քանի որ այս հարձակման վիրավորներից շատերի վիճակը ծանր է հայտարարվել, նախատեսվում է, որ զոհերի թիվը հավելում կրի»,-նշել է Աբդոլռահմանը:
Սիրիայիի խաղաղ քաղաքացիների դեմ ամերիկյան կոալիցիայի այս հարձակումն իրականացվեց ԱՄՆ-ի բանակի նոր զեկույցի հրապարակումից մի քանի օր անց: Զեկույցում Վաշինգտոնը հաստատել էր, որ 2014 թվականից ի վեր Սիրիայում ու Իրաքում կոալիցիայի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են 484 սիրիացի և իրաքցի խաղաղ քաղաքացիներ:
ԱՄՆ-ի բանակն այն պայմաններում է նման կեղծ տվյալներ ներկայացնում, երբ «Էյրվարզ» խմբի ուսումնասիրության համաձայն` Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել են շուրջ 3000 խաղաղ քաղաքացիներ:
Վերջին տարիներին ԱՄՆ-ն ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով Իրաքում ու Սիրիայում թիրախ է դարձրել խաղաղ քաղաքացիներին: