Շամխանի.«Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63858-Շամխանի._Սիրիայի_հարցով_Իրան_Ռուսաստան_համագործակցությունը_փոխել_է_քաղաքական_հավասարությունները
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի դաշնության ռազմավարական համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 13:10 Asia/Tehran
  • Շամխանի.«Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի դաշնության ռազմավարական համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»:

Ալի Շամխանին ասել է.«Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը իրականանում է տարածաշրջանում ահաբեկչությանը դիմակայելու շրջանակում»:

Շամխանին հստակեցրել է.«Սիրիայում հարցով Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի,Իրաքի և Լիբանանի Հեզբոլլահի միջև ստեղծված կոալիցիան կարողացավ փոխել քաղաքական հավասարությունները և  տարիներ անց  հետ մղել ահաբեկիչներին ու ազատագրել Սիրիայի Հալեպ քաղաքը»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է.«Հաշվի առնելով ռազմավարական ու անվտանգության հավասարություններում ստեղծված փոփոխությունները, անհրաժեշտ է պահպանել Իրանի, Ռուսաստանի ,Սիրիայի , Իրաքի և Լիբանանի Հեզբոլլահի միջև ստեղծված կոալիցիան»:

«Իրան-Ռուսաստան կոալիցիայի քաղաքական համագործակցության վառ օրինակը Ղազախստանի Աստանա քաղաքում բանակցությունների անցկացումն է,որի արդյունքում հրադադար է հաստատվել Սիրիայում և վերջերս էլ վավերացվել է այդ երկրում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին որոշումը», ընդգծել է Շամխանին: