Շամխանի.«Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի դաշնության ռազմավարական համագործակցությունը փոխել է քաղաքական հավասարությունները»:
Ալի Շամխանին ասել է.«Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը իրականանում է տարածաշրջանում ահաբեկչությանը դիմակայելու շրջանակում»:
Շամխանին հստակեցրել է.«Սիրիայում հարցով Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի,Իրաքի և Լիբանանի Հեզբոլլահի միջև ստեղծված կոալիցիան կարողացավ փոխել քաղաքական հավասարությունները և տարիներ անց հետ մղել ահաբեկիչներին ու ազատագրել Սիրիայի Հալեպ քաղաքը»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է.«Հաշվի առնելով ռազմավարական ու անվտանգության հավասարություններում ստեղծված փոփոխությունները, անհրաժեշտ է պահպանել Իրանի, Ռուսաստանի ,Սիրիայի , Իրաքի և Լիբանանի Հեզբոլլահի միջև ստեղծված կոալիցիան»:
«Իրան-Ռուսաստան կոալիցիայի քաղաքական համագործակցության վառ օրինակը Ղազախստանի Աստանա քաղաքում բանակցությունների անցկացումն է,որի արդյունքում հրադադար է հաստատվել Սիրիայում և վերջերս էլ վավերացվել է այդ երկրում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին որոշումը», ընդգծել է Շամխանին: