ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայում իր ոտնձգությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63910-ԱՄՆ_ն_շարունակում_է_Սիրիայում_իր_ոտնձգությունները
ԱՄՆ բանակը շարունակելով Սիրիայի դեմ ոտնձգությունը, նոր հարձակում է իրականացրել այդ երկրի հարավային Ալ-Թանֆի տարածքում տեղակայված և կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերի դիրքերի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 03:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայում իր ոտնձգությունները

ԱՄՆ բանակը շարունակելով Սիրիայի դեմ ոտնձգությունը, նոր հարձակում է իրականացրել այդ երկրի հարավային Ալ-Թանֆի տարածքում տեղակայված և կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերի դիրքերի վրա:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Սքայ Նյուզ» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ  ամերիկյան կոալիցիայի ուժերը հարձակում են իրականացրել Ալ-Թանֆի սահմանային տարածքում Սիրիայի կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերի դիրքերի վրա:

Չնայած նախազգուշացումներին, ԱՄՆ-ի բանակը հայտարարել է, որ Սիրիայի կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերը մի քանի տանկերով, զինտեխնիկայով ու տասնյակ զորայինների ընկերակցությամբ մտել են Ալ-Թանֆի տարածքը: Որոշ ամերիկյան աղբյուրներ տեղեկացրել են առնվազն 60 հոգու զոհվելու և վիրավորվելու մասին:

Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները մայիսի 18-ին հարձակում էին իրականացրել Սիրիայի հարավային անապատներում տեղակայված` այդ երկրի  ու նրա դաշնակիցների ուժերի վրա, որի հետևանքով զոհվել էին մի քանի սիրիացի զորայիններ: