Ռաքքայի ճակատագիրը կորոշեն Սիրիայի ժողովուրդը և բանակը
Հունիս 15, 2017 12:51 Asia/Tehran
Սիրիայի պառլամենտի պատգամավոր Նաբիլ Թաաման ընդգծել է, որ Ռաքքա քաղաքի ճակատագիրը կորոշեն Սիրիայի ժողովուրդը և բանակը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Նաբիլ Թաաման ասել է.«Սիրիայի բանակի առաջխաղացումը դեպի Իրաքի սահմանները դրական քայլ էր»:
«Ռաքքայում շարունակվում է ահաբեկիչների դեմ պատերազմը և շուտով կազատագրվի քաղաքը: Այն պայմաններում, երբ Սիրիայում և Իրաքում ոչնչանում է ԻԼԻՊ-ը, առաջիկայում Աստանայում կայանալիք բանակցություններում կորոշվի տարածաշրջանի ճակատագիրը». ասել է Թաամաը:
Պիտակ