Ռուսաստան. Սիրիայի երկնքում ամերիկյան կոալիցիայի ինքանթիռներին որպես ռազմական թիրախ ենք վերաբերվելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65072-Ռուսաստան._Սիրիայի_երկնքում_ամերիկյան_կոալիցիայի_ինքանթիռներին_որպես_ռազմական_թիրախ_ենք_վերաբերվելու
Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի բանակի ռազմական ինքնաթիռի կործանումից հետո, Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի երկնքում այդ կոալիցիային պատկանող ինքնաթիռներին վերաբերվելու է որպես ռազմական թիրախ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 02:58 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայի երկնքում ամերիկյան կոալիցիայի ինքանթիռներին որպես ռազմական թիրախ ենք վերաբերվելու

Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի բանակի ռազմական ինքնաթիռի կործանումից հետո, Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի երկնքում այդ կոալիցիային պատկանող ինքնաթիռներին վերաբերվելու է որպես ռազմական թիրախ:

ԱՄՆ-ի հրամանատարության տակ գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները կիրակի օրը կործանեցին Սիրիայի բանակին պատկանող ռազմական մեկ ինքնաթիռ, որը Սիրիայի հյուսիսային Ռաքքայի հարավում գտնվող «Ալ-Ռասաֆա»-ի տարածքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ գործողություն էր իրականացնում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սիրիայի բանակի ռազմական ինքնաթիռը կործանելիս չի օգտվել Ռուսաստանի հետ շփման համար իր կապի կանալից և այդ քայլը վկայում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ Սիրիայում լարվածության մեղմացման համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորություններին: