Լավրով. Ռուսաստանը կարձագանքի Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65870-Լավրով._Ռուսաստանը_կարձագանքի_Վաշինգտոնի_հակասիրիական_ցանկացած_սադրիչ_քայլին
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սիրիայի բանակի քիմիական հարձակման համար նախապատրաստվելու մասին Սպիտակ տան հայտարարությունն անտրամաբանական ու վտանգավոր է: Նա ընդգծել է. «Մոսկվան հարմար պատասխան կտա Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 03:07 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանը կարձագանքի Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սիրիայի բանակի քիմիական հարձակման համար նախապատրաստվելու մասին Սպիտակ տան հայտարարությունն անտրամաբանական ու վտանգավոր է: Նա ընդգծել է. «Մոսկվան հարմար պատասխան կտա Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է. «Սիրիայի բանակի քիմիական հարձակման համար նախապատրաստվելու կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությունը վտանգավոր է և ահաբեկիչները կարող են դա սադրիչ քայլերի միջոց ծառայեցնել ու ապա Սիրիայի բանակին ներկայացնել դրա պատասխանատուն»:

«Ամերիկացի պաշտոնատարները հրաժարվում են քիմիական հարձակման համար Սիրիայի բանակի նախապատրաստական քայլերի մասին հայտարարությունն ապացուցող փաստեր ներկայացնելուց, ինչն անտրամաբանական է թվում և պարզ չէ, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ տեղեկություններ ունի, ինչո՞ւ դրանք չի ներկայացնում»,-ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Վաշինգտոնն ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակման դեպքում էլ նույն ընթացքն է որդեգրել:

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ապացույցներ ունի այն մասին, թե Սիրիայի կառավարությունը պատրաստվում է քիմիական մեկ այլ հարձակման:

2017 թվականի ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի  Խան Շեյխուն տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակումից հետո ԱՄՆ-ն ապրիլի 7-ին քրուզ տեսակի 59 հրթիռներով հարվածեց Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազան, որը համարվում է տարածաշրջանում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նոսրա» ահաբեկչական խմբի դեմ պայքարի գլխավոր կենտրոնը: