Լավրով. Ռուսաստանը կարձագանքի Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սիրիայի բանակի քիմիական հարձակման համար նախապատրաստվելու մասին Սպիտակ տան հայտարարությունն անտրամաբանական ու վտանգավոր է: Նա ընդգծել է. «Մոսկվան հարմար պատասխան կտա Վաշինգտոնի հակասիրիական ցանկացած սադրիչ քայլին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է. «Սիրիայի բանակի քիմիական հարձակման համար նախապատրաստվելու կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությունը վտանգավոր է և ահաբեկիչները կարող են դա սադրիչ քայլերի միջոց ծառայեցնել ու ապա Սիրիայի բանակին ներկայացնել դրա պատասխանատուն»:
«Ամերիկացի պաշտոնատարները հրաժարվում են քիմիական հարձակման համար Սիրիայի բանակի նախապատրաստական քայլերի մասին հայտարարությունն ապացուցող փաստեր ներկայացնելուց, ինչն անտրամաբանական է թվում և պարզ չէ, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ տեղեկություններ ունի, ինչո՞ւ դրանք չի ներկայացնում»,-ընդգծել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Վաշինգտոնն ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակման դեպքում էլ նույն ընթացքն է որդեգրել:
Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ապացույցներ ունի այն մասին, թե Սիրիայի կառավարությունը պատրաստվում է քիմիական մեկ այլ հարձակման:
2017 թվականի ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի Խան Շեյխուն տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակումից հետո ԱՄՆ-ն ապրիլի 7-ին քրուզ տեսակի 59 հրթիռներով հարվածեց Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազան, որը համարվում է տարածաշրջանում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նոսրա» ահաբեկչական խմբի դեմ պայքարի գլխավոր կենտրոնը: